Առողջ կին
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am
Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված տարատեսակը՝ անկախ ազգային և ռասայական պատկանելիությունից:
Չնայած կանոնավոր կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և հետազոտվելու խորհուրդներին՝ փորձագետներն այնուամենայնիվ համոզված են , որ սննդամթերքը նույնպես մեծ դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մեջ:
Կանխարգելման համար խորհուրդ է տրվում գերմթերքների ընդամենը երեք խումբ: Դրանց մեջ մտնում են մրգերը, բանջարեղենը և ամբողջական հացահատիկային մթերքները: Այս խմբի որոշ մթերքներ պարունակում են ֆիտոքիմիկատներ՝ բույսերի կողմից արտադրվող միացություններ, որոնք ունակ են դիմակայել ազատ ռադիկալներին:
Ստորև կդիտարկենք չորս ամենաուժեղ մթերքները, որոնք իսկապես արդյունավետ են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման առումով:
Բրոկկոլի
Բրոկկոլին պարունակում է հատուկ ֆիտոքիմիական գլյուկոռաֆանին, որը նպաստում է քաղցկեղ առաջացնող քիմիական նյութերի չեզոքացմանը (հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տարրերից առավել մեծ քանակով պարունակվում են ծիլերում ): Ի դեպ, ովքեր այս մթերքի երկրպագուն չեն, խորհուրդ ենք տալիս համային հատկությունների բարելավման նպատակով ավելացնել սխտոր կամ մանանեխ: Այդ մթերքները շատ օգտակար են նաև քաղցկեղային բջիջների դեմ պայքարում:
Վարսակ
Վարսակը չափազանց մանրաթելային մթերք է, ինչն էլ որոշիչ բնութագիր է այն կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի լավագույն մթերքների շարքին դասելու համար: Բացի այդ, վարսակը պարունակում է մելատոնին, որը նույնպես նվազեցնում է հիվանդության ռիսկը: Այդ պատճառով էլ իզուր չէին մեզ մանուկ հասակից ասում, որ վարսակի շիլայից լավ նախաճաշ չկա:
Կալե (տերևավոր) կաղամբ
Բրեմենի և Օլդենբուրգի համալսարանների գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են 40 տարբեր տեսակի կաղամբների բաղադրությունը, նրանցում գլյուկոզինոլատների պարունակությունը: Դրանք բնական ծծմբային նյութեր են, որոնք կաղամբը կտրելիս վերածվում են մանանեխային նյութերի: Բացի այն, որ նրանք դառը համ են հաղորդում, ծառայում են նաև որպես կրծքագեղձի քաղցկեղից պաշտպանվելու գերազանց միջոց: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ամենաշատ մանանեխային յուղ անջատվում է կալե կաղամբից:
Կանաչ թեյ
Դեռ հնուց առասպելներ կան կանաչ թեյի օգտակարության մասին: Եթե այդ ըմպելիքը դուք դեռ չեք ավելացրել Ձեր սննդակարգում , անհապաղ արեք դա: Կանաչ թեյը պարունակում է ֆենոլային միացություններ, որոնք կանխում են քաղցկեղային բջիջների զարգացումը, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղը:
Այս 4 մթերքները, բացի այն, որ օժտված են վերոնշյալ բոլոր անվիճելի առավելություններով, անհավանականորեն օգտակար են նաև Ձեր կառուցվածքի համար: Չէ որ դեռ ոչ ոք երբեք ավելորդ քաշի պատճառ չի համարել ո՛չ վարսակը, ո՛չ բրոկկոլին, ո՛չ կաղամբը և ոչ էլ առավել ևս թեյը:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYtW4jee' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384